2023-09-12 12:21
Լրատվական գործակալություններ
ՀՀ ՊՆ․ Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը
Ադրբեջանական կողմը դարձյալ ապատեղեկատվություն է տարածել։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 12-ին` ժամը 09։45-ից 10։00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,–ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` երեկ` սեպտեմբերի 11–ին, Ադրբեջանի ՊՆ-ն 3 անգամ ապատեղեկատվություն տարածեց Հայաստանի սահմանի մասին։
Sputnik Արմենիա