Ադրբեջանի ԱԳՆ-ն հաստատել է Լաչինի միջանցքը Ղարաբաղ բեռների փոխադրման համար բացելու Բաքվի պատրաստակամությունը
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ համաձայնեցվել են Ակնա-Ստեփանակերտ և Լաչինի ճանապարհների միաժամանակյա օգտագործման պայմանները։ Ինչպես երեքշաբթի տեղեկացրել է Trend-ը, այս մասին նշել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։
«Ինչպես հայտնի է, այսօր Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության հետ համատեղ ապահովվել է Կարմիր խաչի ռուսական ընկերության (ԿԽՌԸ) բեռնատար ավտոմեքենայի անցումը Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ (Խանքենդի) Ստեփանակերտ։ Փաստը, որ բեռը հասցվել է հենց Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով, մենք գնահատում ենք որպես դրական քայլ և կարևոր տեղաշարժ այդ ճանապարհի բացման ուղղությամբ։
Ինչ վերաբերում է Ակնա-Ստեփանակերտ և Լաչինի ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը, ինչպես նշել է Ադրբեջանը ԱՄՆ և այլ գործընկերների հետ բարձրամակարդակ շփումների ընթացքում, ապա Բաքուն տվել է իր համաձայնությունն այդ երկու ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով։
Մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ ադրբեջանական կողմը պատրաստ է պայմաններ ստեղծել բեռների փոխադրման համար ԿԽՄԿ-ի միջոցով, «Լաչին» անցակետով՝ սահմանապահ և մաքսային ընթացակարգերի պահպանմամբ, զուգահեռաբար օգտագործելով Ակնա-Ստեփանակերտ» ճանապարհը»,- նշվել է Այհան Հաջիզադեի հաղորդագրությունում։
News.am