2023-09-12 15:15
Լրատվական գործակալություններ
Արցախցիները «Ղարաբաղն Ադրբեջան է» բովանդակությամբ «SMS»-ներ են ստացել
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն իրազեկել է, որ Արցախի քաղաքացիները «9009», «0044», «4452» կարճ հեռախոսահամարներից «Ղարաբաղն Ադրբեջան է» բովանդակությամբ «SMS» հաղորդագրություններ են ստացել։
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում նման հաղորդագրություններ ստանալու դեպքում չպատասխանել և խուճապի չմատնվել։
«Կասկածելի բնույթի հաղորդագրություններ, զանգեր ստանալու դեպքում անհապաղ դիմեք Արցախի ազգային անվտանգության ծառայությանը կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26»,- ասված է հաղորդագրության մեջ:
Armenia Today