Ուսուցիչները բողոքի ակցիա են իրականացնում ԿԳՄՍ նախարարության դիմաց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ուսուցիչները այսօր՝ սեպտեմբերի 12-ին, բողոքի ակցիա են իրականացնում ԿԳՄՍ նախարարության դիմաց: Նրանք դեմ են նախարարության նոր չափորոշիչներին, խոսքը, մասնավորապես, 2֊րդ, 5֊րդ և 7֊րդ դասարանների դասագրքերին է վերաբերում։

 

Ուսուցիչներից մեկը դժգոհեց նաև, որ մատյաններն այժմ էլեկտրոնային տարբերակով է իրականացվում. «Ուսուցիչը գնում է տուն, և շարունակում է աշխատել, Սահմանադրությամբ մարդը աշխատում է 8 ժամ, իսկ ուսուցիչը՝ 24: Մեր տան անդամներին մի կողմ թողնենք ու համակարգչով 24 ժամ աշխատենք: Հետ վերադարձրեք մատյանները»:

Ուսուցիչները նաև դժգոհ են, որ emis.am-ում հրապարակված մեթոդական ուղեցույցից:

Նախարարության ներկայացուցիչը լսելով ուսուցիչների բողոքները՝ առաջարկեց 10 հոգանոց խումբ ձևավորել և իր հետ բարձրանալ նախարարության շենք:

News.am