Լուսինե Ավանեսյանը հեռացել է Արցախի նախագահի խոսնակի պաշտոնից

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է նաև նրա մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը:

Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաև ինքը՝ Լուսինե Ավանեսյանը:

ԱՀ նոր նախագահը դեռ խոսնակ չունի, այդ պաշտոնը դեռ թափուր է: