2023-09-13 13:45
Լրատվական գործակալություններ
Իրանի պաշտպանության նախարարը բացառել է տարածաշրջանում պատերազմի հնարավորությունը
Տարածաշրջանում պատերազմ չի լինի, և Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումն աշխարհաքաղաքական հարցերի վերաբերյալ հստակ է։ Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար, բրիգադի գեներալ Մոհամադ-Ռեզա Աշթիանին՝ մեկնաբանելով լարվածությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև, տեղեկացրել է ИРНА-ն։
«Մենք ոչ մի աշխարհաքաղաքական փոփոխություն չենք ընդունի տարածաշրջանում, և դա բոլորին հայտնի է»,- ասել է նախարարը։
Նշելով Կովկասում իրադարձությունների զարգացման մասին՝ բրիգադի գեներալ Աշթիանին հայտարարել է. «Իրադարձությունների ներկա ընթացքը ցույց է տալիս, որ առանձնակի ոչինչ տեղի չի ունենա»։
News.am