Հաջիևը ԱՄՆ Կոնգրեսին մեղադրել է ռասիզմի մեջ

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը ԱՄՆ Կոնգրեսին մեղադրել է ռասիզմի մեջ:

Մեղադրանքն ուղղված է ինչպես Կոնգրեսին, այնպես էլ կոնկրետ կոնգրեսական Մենենդեսին: Դրա համար առիթ է հանդիսացել կոնգրեսականի կոչը՝ դադարեցնել ռազմական օգնությունը Բաքվին և ստիպել Ադրբեջանին դադարեցնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը։

Լոբբիզմը, փողի պաշտամունքը, բացահայտ սուտն ու ռասիստական ատելությունն ադրբեջանցիների ու մյուսների հանդեպ խաթարում են ԱՄՆ Կոնգրեսի իմիջն ու համաշխարհային հեղինակությունը։

News.am