2023-09-14 09:08
Լրատվական գործակալություններ
ԱՀ ՊՆ․ Ադրբեջանի ՊՆ-ն կեղծիք է տարածել
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ին ժամը 19:00-ի սահմաններում Քարվաճառի ուղղությամբ կատարել են դիվերսիոն֊հետախուզական ներթափանցման փորձ, ինչն իբր թե կասեցվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, և նահանջել են ունենալով մեկ վիրավոր, ծայրեծայր կեղծիք է։
Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
News.am