Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՍՏԱՐԿՆԵՐ ԱՐՑԱԽՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ ՉԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Փաշինյան, միջազգային փաստարկ ես ուզու՞մ Արցախն Ադրբեջանի կազմում չլինելու մասին…

Ուզու՞մ ես,դե լսի հիմա։

1. Կազանյան փաստաթուղթ,որից հրաժարվել է Ադրբեջանը։/2011թ/

2. 2009-2013թթ.ԱՄՆ,Ֆրանսիայի և ՌԴ նախագահների 5 հայտարարություններ,ըստ որի պարտադիր ճանաչվում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը։

3. 2016թ.հոկտեմբերի 7,Իլհամ Ալիևն ասում է,որ փակ դռների հետևում միջազգային հանրությունը պահանջում է իրենից ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

4. 2019թ. Փաշինյան -Արցախի Աժ Ազատ Հայրենիք խմբակցության հանդիպում,որտեղ Փաշինյանը հավաստիացնում է,որ Պուտինն իրեն ասել է,թե «նույնիսկ Ալիևն է հասկացել,որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չի լինելու։

5. 2020 նոյեմբերի 17, Վ.Պուտինը հայտարարում է հոկտեմբերի 19-ի համաձայնությունը Փաշինյանի կողմից մերժելու մասին,ըստ որի Շուշին և Արցախի մեծ մասը մնալու էին հայկական վերահսկողության տակ։

6.2020 նոյեմբեր, Ալիևն այցելում է Քելբաջարի շրջան ու հայտարարում,որ բանակցություններով Քելբաջարը մնալու էր հայերի վերահսկողության տակ։

7. 2021-ի հունվարի 13 -ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում տեղադրվում է ՌԴ Մինսկի համանախագահ Պոպովի հարցազրուցը,որտեղ հստակ նշվում է վերջնական հանրաքվեով Արցախի առանց որևէ սահմանափակման կարգավիճակի ,իսկ իրականում անկախությունը ճանաչելու մասին։

8. 2020-ի նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատն ընդունում է Արցախի անկախության ճանաչման մասին որոշում։

9. 2021-ի ապրիլ, ԵԱՀԿ համանախագահների հայտարարություն, որի համաձայն Արցախյան կարգավորումը պետք է իրականացվի Հիմնարար սկզբունքների հիման վրա։

10 .2023թ.սեպտեմբերի 12, Վլադիվոստոկ։

ՌԴ նախագահ Պուտինը հստակ ասեց ,որ վերջին 10-15 տարում ՌԴ-ն առաջարկում էր տարբերակ,ըատ որի «ամբողջ Ղարաբաղն ու Լաչինի,Քելբաջարի շրջանները մնալու էին հայկական վերահսկողության տակ»։

Դե կարո՞ղ ես, այսքանից հետո հակառակն ապացուցիր,կապիտուլյանտ։

Էդուարդ Շարմազանով, ֆեյսբուքյան էջ