2023-09-14 13:21
Լրատվական գործակալություններ
Շվեդիայում այրել են Էրդողանի խրտվիլակը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խրտվիլակն այրել են Շվեդիայի խորհրդարանի շենքի առջև։ Երկիրն սպասում է Անկարայի հավանությանը ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում, Ստոկհոլմի ոստիկանությունը պարզապես հետևում էր տեղի ունեցողին, գրել է Yeni Şafak թուրքական թերթը։
«Քրդական աշխատավորական կուսակցություն կազմակերպության կողմնակիցները հավաքվել են երկրի մայրաքաղաք Ստոկհոլմում և Շվեդիայի խորհրդարանի շենքի առջև այրել նախագահ Էրդողանին հիշեցնող խրտվիլակը։ Սադրանքը կանխելու փոխարեն մոտակայքում գտնվող ոստիկանությունը, սովորականի պես, հետևում էր տեղի ունեցողին»,- գրել է պարբերականը։
News.am