ՌԴ ՊՆ․ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահները արձանագրել են հրադադարի խախտման երկու դեպք

Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահները արձանագրել են հրադադարի խախտման երկու դեպք, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«ԼՂ Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի խախտման երկու դեպք, զոհեր և վիրավորներ չկան։ Մարտունու շրջանում հրետակոծության հետևանքով վիրավորվել է Լեռնային Ղարաբաղի մեկ զինծառայող»,–ասված է հայտարարության մեջ։

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այդ փաստերի առնչությամբ։

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հետ։

Սեպտեմբերի 13–ին հայտնել էինք, որ ադրբեջանական զինուժը Նոր Շենի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում՞։

Sputnik Արմենիա