Պեսկով․ Մոսկվան Երևանի և Բաքվի հետ կշարունակի աշխատել ԼՂ-ում ստեղծված իրավիճակի շուրջ

Ռուսաստանը շարունակելու է աշխատել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման ուղղությամբ։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսական կողմը հետևողականորեն շարունակում է իր աշխատանքը և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ։ Մենք դա կանենք նաև հետագայում», - ասել է նա՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի շուտափույթ բացման անհրաժեշտության մասին ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքի։

Դմիտրի Պեսկովի խոսքով՝ ներկայում կողմերի հետ տարբեր տարբերակներ են մշակվում։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հիշեցրել է նաև Լեռնային Ղարաբաղ ուղարկված մարդասիրական օգնության առաջին խմբաքանակի մասին, որը հասցվել է ռուսական կողմից:

Sputnik Արմենիա