ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ Պատժամիջոցները

Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները երկրում մարդու իրավունքների խախտումների պատճառով՝  սև ցուցակում ընդգրկելով չորս ֆիզիկական և վեց իրավաբանական անձանց: Այս մասին ասվում է «ԵՄ պաշտոնական ամսագրում», որում հրապարակված են համապատասխան կանոնակարգերը։

Սև ցուցակում ներառված են ոստիկանության և բանտերի, ինչպես նաև լրատվամիջոցների, կիբերանվտանգության պետական ​​կազմակերպությունների և ուղղիչ հիմնարկների աշխատակիցներ։

News.am