ՀՀ ՊՆ․ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանական զինուժը կրկին կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 00:20-00:40-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ջիլի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում:

Նշենք, որ տևական ժամանակ է՝ Ադրբեջանի ՊՆ-ն նախ հաղորդագրություն է տարածում, թե հայկական ստորաբաժանումներն իբր կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ (ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտապես հերքում է այդօրինակ հաղորդագրությունները), իսկ հետո ադրբեջանական զինուժն է կրակ բացում հայկական դիրքերի ուղղությամբ։

Sputnik Արմենիա