Երևանում սկսվել է մայրաքաղաքի ներկայացուցչական մարմնի ընտրությունների քվեարկությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այս րոպեներին Հայաստանի մայրաքաղաքում բացվում են ընտրատեղամասերը՝ մայրաքաղաքի ներկայացուցչական մարմնի ընտրությունների համար։ Երևանի ավագանու ընտրություններում քվեարկությունը կտևի տեղական ժամանակով ժամը 08.00-ից մինչև 20.00-ը, որից հետո կսկսվի ձայների հաշվարկը։

Սպասվում է, որ կեսգիշերին մոտ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կսկսի հրապարակել ընտրությունների նախնական արդյունքները, և այդ գործընթացը կշարունակվի մինչև սեպտեմբերի 18-ի առավոտ։ Կեսօրից Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեք ժամը մեկ կտրամադրի ընտրողների մասնակցության տվյալները։

Ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով։ Կուսակցությունների ցուցակները գլխավորող անձինք Երևանի քաղաքապետի հավանական թեկնածուներ են։

Եթե ​​որևէ քաղաքական ուժի հաջողվի մայրաքաղաքի ներկայացուցչական մարմնում ստանալ մանդատների բացարձակ մեծամասնությունը (33), ապա դրա ներկայացուցիչն օրենքի ուժով, այսինքն՝ մեխանիկորեն, կդառնա Երևանի քաղաքապետ։ Հակառակ դեպքում՝ կսկսվի քաղաքական կոալիցիաների ձևավորման գործընթացը։ Երևանի ավագանու 65 տեղի համար պայքարում է 13 քաղաքական կուսակցություն և 1 դաշինք։

News.am