Մանե Թանդիլյանը քվեարկել է հանուն ինքնիշխանության, հետևաբար հանուն իշխանափոխության
«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանն այսօր քվեարկեց հանուն ինքնիշխանության, հետևաբար հանուն իշխանափոխության։ Քվեարկությունից հետո այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց նա։
«Սիրելի երևանցիներ, անպայման մասնակցեք ընտրությանը, այլապես դուք նպաստում եք իշխանության վերարտադրությանը։ Մենք տարբեր ընտրատեղամասերից ընտրախախտումների մասին ահազանգներ ստանում ենք, սակայն դեռ ոչ մի լուրջ խախտում չենք արձանագրել»,– նշեց Թանդիլյանը։
Նա ևս արձանագրեց, որ այսօրվա ընտրությանը բավականին ցածր մասնակցության ցուցանիշ է գրանցվել։ Թանդիլյանը դա պայմանավորեց այսօր ՀՀ–ում նշվող Խաչվերացով, երբ մարդիկ այցելում են գերեզմաններ։
«Ժողովուրդն է իշխանազրկելու ՔՊ–ին ընտրությունների միջոցով, և ցածր մասնակցությունը կարող է ինչ-որ կերպ վնասել այդ գործընթացին»,– ընդգծեց նա։
Sputnik Արմենիա