14։00-ի տվյալներ. Երևանի ավագանու ընտրության քվեարկությանը մասնակցել է ընտրողների 13.92%-ը
Ժամը 14.00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրության քվեարկությանը մասնակցել է 114.759 քաղաքացի կամ ընտրողների 13.92 տոկոսը։ Ասուլիսի ժամանակ այս տվյալը ներկայացրեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սիլվա Մարկոսյան։
Նախորդ ընտրությանը` 2018 թվականին, նույն ժամի դրությամբ մասնակիցների թիվը եղել է 201.268 կամ ընտրողների 23.72 տոկոսը։
Ընտրողների մասնակցությունը`ըստ Երևանի վարչական շրջանների.
Աջափնյակ վարչական շրջանում քվեարկելու իրավունք ունեցող 83014 անձանցից մասնակցել է 11 477–ը կամ 13.83 տոկոսը,
Ավան վարչական շրջանում` 39030 ընտրողից մասնակցել են 6114–ը կամ 15.66 տոկոսը,
Արաբկիր վարչական շրջանում` 94537 ընտրողից 14 192–ը կամ 15.01 տոկոսը,
Դավթաշեն վարչական շրջանում` 33484 ընտրողից 5228–ը կամ 15.61 տոկոսը,
Էրեբունի վարչական շրջանում` 89 206 ընտրողից 10 552–ը կամ 11.83 տոկոսը,
Կենտրոն վարչական շրջանում` 94 922 ընտրողից 13 638–ը կամ 14.37 տոկոսը,
Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում` 106 317 ընտրողից 13 587 –ը կամ 12.78 տոկոսը,
Նոր Նորք վարչական շրջանում` 97 497 ընտրողից 14 181–ը կամ 14.55 տոկոսը,
Նորք–Մարաշ վարչական շրջանում` 10 667 ընտրողից 1694–ը կամ 15.88 տոկոսը,
Նուբարաշեն վարչական շրջանում` 8065 ընտրողից 1014–ը կամ 12.57 տոկոսը,
Շենգավիթ վարչական շրջանում` 110 780 ընտրողից 14 622–ը կամ 13.2 տոկոսը,
Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում` 56 731 ընտրողից 8460–ը կամ 14.91 տոկոսը։
Sputnik Արմենիա