2023-09-17 20:13
Լրատվական գործակալություններ
«Ականատես»․ Երևանի 9/2 ընտրատեղամասում ընտրությունների ժամանակ մարդիկ իրար հրմշտել են
«Ականատեսի» համակարգող կենտրոնը 9/2 տեղամասում նկատել է հրմշտոց: Այս մասին հայտնում է «Ականատես» դիտորդական առաքելությունը։
«Ականատեսի համակարգող կենտրոնը 9/2 տեղամասում նկատել է հրմշտոց։ Մեր արագ արձագանքման խումբը ուղևորվել է վերոնշյալ տեղամաս»,- նշվում է առաքելության ֆեյսբուքյան էջում:
Նշենք՝ Երևանում մինչև ժամը 17:00-ն ընտրությանը մասնակցել է քաղաքացիների 21.36 %-ը։
Համեմատության համար նշենք, որ 2018 թ. սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրություններին ժամը 17։00-ի դրությամբ մասնակցության ցուցանիշը 34,72 տոկոս էր։
News.am