Հնարավոր կոալիցիայի մասին վերջնական որոշման դեպքում Թևանյանը անպայման հանդես կգա հայտարարությամբ

«Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ իրենք պատրաստ են կոալիցիա կազմել «Ազգային առաջընթաց» կուսակցությունը գլխավորող Հայկ Մարությանի և «Մայր Հայաստան» դաշինքը գլխավորող Անդրանիկ Թևանյանի հետ։

Հայկ Մարությանն ու Անդրանիկ Թևանյանը դեռևս այս հայտարարությանը չեն արձագանքել։

«Վստահ եղեք, որ ընտրողների բարձր վստահության քվեին տեր ենք կանգնելու՝ կիրառելով քաղաքական ամբողջ գործիքակազմը։ Հնարավոր կոալիցիայի մասին վերջնական որոշման դեպքում պրն. Թևանյանն անպայման հանդես կգա հայտարարությամբ, հնարավոր է նաև մամուլի ասուլիսով։ Զինվեք համբերությամբ»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի մամուլի քարտուղար Աննա Բալյանը։