Ֆրանսիայի ԱԳՆ․ Սա առաջին քայլն է Արցախ մարդասիրական առաքումների անարգել անցման համար

Երկու երթուղով (Ակնա և Լաչին–խմբ.) մարդասիրական բեռի առաքումը պետք է դառնա առաջին քայլը դեպի Լեռնային Ղարաբաղ մարդասիրական առաքումների անարգել մուտքի համար։ X–ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան:

«Երկու հումանիտար ավտոշարասյուն Լեռնային Ղարաբաղ է ժամանել Լաչինի և Աղդամի անցակետերով։ Սա պետք է դառնան առաջին քայլը միջազգային իրավունքին և ՄԱԿ–ի Միջազգային դատարանի որոշմանը համապատասխան անվերապահ և անարգել մարդասիրական հասանելիության ճանապարհին»,– նշել է Կոլոննան` մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղ հումանիտար մատակարարումների հարցը:

Ավելի վաղ շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղ մարդասիրական բեռի առաքումը ողջունել էին Ռուսաստանի և ԱՄՆ դիվանագիտական գերատեսչությունները:

Sputnik Արմենիա