ԿԸՀ-ն վերահաշվարկի դիմում է ստացել «Ազգային առաջընթաց» կուսակցությունից և «Մայր Հայաստան» դաշինքից

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերահաշվարկի դիմում է ստացել «Ազգային առաջընթաց» կուսակցությունից և «Մայր Հայաստան» դաշինքից: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանից:

«Թիվ 8 ընտրատեղամասում դիմել է «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, 10-ում դիմել է «Մայր Հայաստան» դաշինքը, ընդ որում ժամկետից ուշ»,- ասաց Արմեն Սմբատյանը:

Նշենք նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 11։00-ին, Երևանի բոլոր 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում տեղի կունենա պարտադիր վերահաշավարկի վիճակահանությունը։

Ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի 11 մասի համաձայն՝ բոլոր ընտրատարածքաներում տեղի կունենա առնվազն երեք տեղամասի արդյունքների պարտադիր վիճակահանություն։

Ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի համաձայն՝ վերահաշվարկի աշխատանքները կսկսվեն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 14։00-ին և կավարտվեն սեպտեմբերի 22-ին ժամը 14։00-ին։