2023-09-19 16:32
Լրատվական գործակալություններ
Զախարովա․ Ադրբեջանը ՌԴ-ին նախապես չի ասել ԼՂ-ում «հակաահաբեկչական գործողության» մասին
Ռուսասատնի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերքել է լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունները, թե ադրբեջանական կողմն իբր նախապես զգուշացրել է ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղում այսօրվա «հակաահաբեկչական գործողության» մասին։
«Դա չի համապատասխանում իրականությանը: Տեղեկությունը ռուսական զորախմբին է փոխանցվել ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի րոպե առաջ»,- գրել է Զախարովան Telegram-ում:
Sputnik Արմենիա