2023-09-19 16:35
Լրատվական գործակալություններ
Արցախի ՄԻՊ․ Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում, այդ թվում՝ երեխաներ
Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում, այդ թվում՝ երեխաներ։ Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Առկա տվյալներով՝ ունենք 2 զոհ, որոնցից 1-ը երեխա է և 11 վիրավոր, 8-ը՝ երեխաներ են․ ԱՀ ՄԻՊ Խաղաղ բնակչության շրջանում բազմաթիվ զոհեր և վիրավորներ կան՝ ներառյալ երեխաներ
Ադրբեջանցիները թիրախավորել են բնակելի շենքեր»,-նշել է նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ Արցախի ՊԲ հաղորդագրության, սեպտեմբերի 19֊ ին` ժամը 13։00֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ»:
Նշենք, որ հրետակոծվում են Ստեփանակերտը, այլ բնակավայրեր: