2023-09-19 17:21
Լրատվական գործակալություններ
ԵՄ-ն դատապարտում է ԼՂ-ում շփման գծում և այլ կետերում էսկալացիան
ԵՄ-ն դատապարտում է ԼՂ-ում շփման գծում և այլ կետերում էսկալացիան։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագետության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«ԵՄ-ն ցավում է հակամարտության սրման հետևանքով մարդկային զոհերի համար։ Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։
Անհրաժեշտ է շտապ վերադառնալ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև երկխոսությանը։ Այս ռազմական էսկալացիան չպետք է օգտագործվի որպես պատրվակ տեղի բնակչության բռնի ելքի համար։
Բռնությունը պետք է դադարեցվի, որպեսզի բարենպաստ միջավայր ստեղծվի խաղաղության և կարգավորման բանակցությունների համար: Համաձայնեցված արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է բոլոր կողմերի անկեղծ նվիրվածությունը»,-ասել է Բորելը։
News.am