2023-09-19 17:47
Լրատվական գործակալություններ
Ղարաբաղյան կողմը դիմում է ադրբեջանական կողմին՝ նստել բանակցությունների սեղանի շուրջ
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է.
«Ղարաբաղյան կողմը դիմում է ադրբեջանական կողմին՝ անհապաղ դադարեցնել կրակը և ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով նստել բանակցությունների սեղանի շուրջ»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ՝ թիրախավորելով նաև քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ:
Panorama.am