2023-09-19 19:42
Լրատվական գործակալություններ
«Թաթոյան»․ Ադրբեջանի ՊՆ հայտարարած «հումանիտար միջանցքը» արցախահայության համար ծուղակ է
Ադրբեջանի ՊՆ հայտարարած, այսպես կոչված, «հումանիտար միջանցքը» արցախահայության համար ծուղակ է, միջազգային հանրությանն ուղղված կեղծիք: Այս մասին հայտարարություն է տարածել «Թաթոյան» հիմնադրամը:
«Այդ միջանցքը օգտագործվելու է մարդկանց առևանգելու համար: Ապացույց են քաղաքացիական անձանց վերջին առևանգումները Հակարի կամրջից:
Ադրբեջանն ինտենսիվ ռմբակոծում է խաղաղ բնակչությանը, մարդկանց ստիպում են լքել բնակավայրերը` անունը դնելով «հումանիտար միջանցք» Լաչինով:
Սա էթնիկ զտում է, ցեղասպան քաղաքականություն»,-ասված է հայտարարության մեջ:
News.am