Թևանյան․ Հայաստանում պետք է ձևավորվի նոր ժամանակավոր կառավարություն
Հայաստանում պետք է ձևավորվի նոր ժամանակավոր կառավարություն. Դրան զուգընթաց մենք նախաձեռնելու ենք համապատասխան կոմիտեի ձևավորում, որը կառաջնորդի, կկառավարի և կկազմակերպի հանրության բոլոր գործողությունները և մենք միասնաբար կիրականացնենք այն փոփոխությունները, որոնց սպասում է մեր ժողովուրդը: Այս մասին Կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը:
«Այդ կոմիտեն պետք է վերցնի պատասխանատվություն՝ անցումային իրավիճակում երևույթները և գործընթացները կառավարելի պահելու համար»,-ասաց նա:
Թևանյանը դիմեց Նիկոլ Փաշինյանին. «Նիկոլ Փաշինյան, անձամբ դիմում եմ քեզ, դու փախար ամբողջ ընտրարշավի ընթացքում, չերևացիր աչքիս ու չմտար բանավեճի մեջ: Հիմա դու հնարավորություն ունես կատարելու քայլ, որը մեր երկիրը կարող է հետ պահել ցնցումներից: Հրաժարվիր պրահյան գործընթացից, հրաժարվիր Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու հայտարարությունից և երրորդը, Հայաստանը պարտավոր է տեր կանգնի Արցախի անվտանգությանը: Արցախի անվտանգության ապահովումը Հայաստանի սահմանադրական հանձնառությունն է, եթե որևէ ղեկավար դրանից հրաժարվում է, ապա դա պետական դավաճանություն է:
ՇՄենք կոչ ենք անում հրաժարվել այդ քաղաքականությունից և առանց ցնցումների, բախումների, քննարկել իշխանությունից հեռանալու հարցը և Հայաստանում ձևավորել համախոհաբար նոր ժամանակավոր կառավարությունը»:
News.am