Արցախում վիրավորների թիվը հասել է 140-ի

Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակման հետևանքով Արցախում վիրավորների թիվը հասել է 140–ի։ Տեղեկությունը հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Վիրավորներից 128-ը Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում են։

Իսկ «Արևիկ» բուժմիավորումում այս պահին գտնվում է 12 երեխա, որոնցից 3-ը ծանր վիճակում են։ Նրանց վիրահատում են։

Sputnik Արմենիա