2023-09-20 09:23
Լրատվական գործակալություններ
Հենրիխ Մխիթարյան․ Լեռնային Ղարաբաղում ռազմական հարձակման տակ է գտնվում 120 հազար խաղաղ բնակիչ
Լեռնային Ղարաբաղում ռազմական հարձակման տակ է գտնվում 120 հազար խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30 հազար երեխա։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
«Ադրբեջանը վերսկսել է իր պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները 9 ամիս կանխամտածված շրջափակումից, սովից և մարդասիրական օգնության մերժումից հետո:
Ինչպես ասել են փորձագետները, սա ցեղասպանություն է։
Կոչ եմ անում իմ երկրպագուներին, մարզաշխարհին և լրատվամիջոցների իմ գործընկերներին արձագանքել և օգնել ձայնը տարածել խաղաղությունը վերականգնելու համար:
Երեխաները թիրախ ՉԵՆ, և դեռ 1 երեխա արդեն զոհվել է, 11-ը վիրավորվել է»,- ընդգծեց մարզիկը։
News.am