2023-09-20 09:26
Լրատվական գործակալություններ
ՀՀ ներկայացուցիչը Արցախում ադրբեջանական ագրեսիայի հարցով դիմել է ՄԻԵԴ
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
ՀՀ ներկայացուցիչը պահանջում է միջանկյալ միջոց կիրառել այսօր Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչության իրավունքներին սպառնացող անդառնալի կորուստը կանխելու նպատակով։
Նշվում է, որ մասնավորապես պահանջվել է պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել զինված ուժերի կողմից բոլոր քաղաքացիական օբյեկտների, բնակավայրերի և բնակչության թիրախավորումը։
Sputnik Արմենիա