ԵԽ գլխավոր քարտուղար․ Անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։
Տարածված հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ նա այսօր հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտգործնախարարի հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։ Կայացած հանդիպման ժամանակ Բուրիչը խորը մտահոգություն է հայտնել ղարաբաղյան տարածաշրջանի շուրջ ռազմական էսկալացիայի մասին հաղորդագրությունների վերաբերյալ։
«Ես ափսոսանք եմ հայտնել, որ անմեղ, խոցելի քաղաքացիական անձինք, որոնք արդեն տառապում են տարածաշրջանում սուր հումանիտար ճգնաժամից, կրկին կրում են ուժի կիրառման հիմնական բեռը։ Դրա հետ չի կարելի համակերպվել»,– նշված է հաղորդագրության մեջ։
Բուրիչըշեշտել է, որ ժամանակն է վայր դնել զենքը, դեէսկալացիա անել և երկխոսություն սկսել։ Նավստահ է, որ միայն բովանդակալից երկխոսությունը կարող է բերել կայուն խաղաղության, որին այլընտրանք չկա։
«Եվրոպայի խորհուրդը նախկինի պես պատրաստ է մասնակցել և աջակցել այս գործընթացին բոլորի, այդ թվում` ազգային փոքրամասնությունների իրավունքների լիարժեք իրացումն ապահովելու նպատակով»,– նշված է Բուրիչի հայտարարության մեջ:
Sputnik Արմենիա