2023-09-20 09:42
Լրատվական գործակալություններ
27 զոհ, 200 վիրավոր. Արցախում զոհերի ու վիրավորների թիվն ավելանում է
Արցախում Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետևանքով կա 200 վիրավոր, 27 զոհ։ X–ի իր միկրոբլոգում այս մասին հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Նրա խոսքով` զոհերի թվում 2-ը խաղաղ բնակիչներ են։
«Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից Ստեփանակերտի դիահերձարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ ժամը 22:30-ի դրությամբ Ադրբեջանի զինուժի կողմից շարունակվող լայնամասշտաբ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 27 զոհ, որոնց թվում՝ 2 խաղաղ բնակիչ: Վիրավորների թիվը գերազանցում է 200-ը»,– գրել է Ստեփանյանը։
Ավելի վաղ հաղորդվում էր 25 զոհի և 140 վիրավորի մասին։
Sputnik Արմենիա