Բախումների հետևանքով տուժել է 34 անձ. ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով նախնական տվյալներով տուժել է 34 անձ, տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Տուժածներից 16-ը ոստիկան են, 18-ը՝ քաղաքացիական անձինք»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ տուժածներից 17֊ը ստացել է անհրաժեշտ բուժօգնություն և դուրս գրվել։ Իսկ 16 տուժած շարունակում է ստանալ մարմնական թեթև վնասվածքներին համարժեք բուժում, 1 անձ վիրահատվել է:

Sputnik Արմենիա