2023-09-20 09:43
Լրատվական գործակալություններ
Արդիական է առավել, քան երբևէ․ Վոլկեր Տյուրկն առաջարկում է վերադառնալ խաղաղ գործընթացին
Անհրաժեշտ է, որ Ադրբեջանն ու Հայաստանը վերադառնան խաղաղ գործընթացին։ Այս մասին X սոցիալական ցանցի էջում գրել է ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկը։
Հանձնակատրն ընդգծել է, որ նման անհրաժեշտություն է առաջացել այսօր ԼՂ-ում շատ մտահոգիչ իրադարձություններից, հատկապես զինված ուժի կիրառման վերսկսման հետևանքներից հետո։
«Դա ավելի արդիական է, քան երբևէ: Միջազգային իրավունքի լիակատար հարգումն առաջնային նշանակություն ունի»,-գրել է Տյուրկը։
Sputnik Արմենիա