Կիպրոսի ԱԳՆ․ Ադրբեջանը պետք է անհապաղ ապաէսկալացիայի գնա

Կիպրոսը կտրականապես դատապարտում է Ադրբեջանի շարունակական լայնածավալ ռազմական ագրեսիան հայաբնակ Լեռնային Ղարաբաղի դեմ։ Այս մասին ասվում է Կիպրոսի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Մենք ցավում ենք այս բոլորովին չարդարացված էսկալացիայի հետևանքով մարդկային կորուստների համար։

Ադրբեջանը պետք է անհապաղ ապաէսկալացիայի գնա։ Հրադադարը վճռական նշանակություն ունի», - ասվում է հայտարարության մեջ:

News.am