Հարձակումը պետք է անհապաղ դադարեցվի. Մակրոնը` Արցախի մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ուժի կիրառումը: Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցի իր էջում:

«Հարձակումը պետք է անհապաղ դադարեցվի, և պետք է վերսկսվեն քննարկումները բնակիչների իրավունքների և անվտանգության վերաբերյալ»,-գրել է Մակրոնը:

Նա հավելել է, որ սերտ կապի մեջ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Sputnik Արմենիա