Զոհվել է Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը

Զոհվել է Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը: Այս մասին տեղեկացնում է արցախցի լրագրող Ալյոնա Հայրապետյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին 13:00-ից ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակման է անցել Արցախի դեմ: Կան մի քանի տասնյակ զոհեր և 100 -ավոր վիրավորներ: Ստեփանակերտում պարբերաբար միանում է օդային տագնապի ազդանշանը:

News.am