2023-09-20 11:55
Լրատվական գործակալություններ
ԱՀ ՊԲ․ Մարտերը շարունակվում են
Մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են:
Արցախի ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակում են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ:
Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պաշտպանողական բնույթի գործողություններով համառ դիմադրություն են ցույց տալիս Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներին` պատճառելով կորուստներ: