Արցախի խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 7-ի

Ժամը 03:00-ի դրությամբ Արցախի խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 7-ի։ Տեղեկությունը հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Զոհերից 3-ը կին են, 2-ը՝ երեխա, 2-ը՝ տղամարդ»,- գրել է նա ֆեյսբուքյան էջում։

Ստեփանյանը նշել է, որ նույն ժամի դրությամբ խաղաղ բնակչության շրջանում կա 35 վիրավոր՝ 13 երեխա, 15 կին և 7 տղամարդ։

ՄԻՊ-ի խոսքով՝ քաղաքացիական անձանց շրջանում զոհեր և վիրավորներ արձանագրվել են Արցախի բոլոր շրջաններում։

Sputnik Արմենիա