2023-09-20 12:25
Լրատվական գործակալություններ
Ստեփանակերտի քաղաքապետարան․ Այս պահին տեղաշարժի անհրաժեշտություն չկա
Ստեփանակերտի քաղաքապետարանը մարդկանց հորդորում է մնալ ապաստարաններում։
Բնակչության շրջանում խուճապային տրամադրություններով պայմանավորված` որոշ ընտանիքներ տարհանվելու նպատակով սեփական նախաձեռնությամբ ճանապարհվել են դեպի օդանավակայան (Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման վայր)՝ ակնկալելով ռուս խաղաղապահների աջակցությունը:
«Այս պահին տեղաշարժի անհրաժեշտություն չկա, հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և մնալ ապաստարաններում»,– հայտարարել է Ստեփանակերտի քաղաքապետարանը` նշելով, որ տարհանման անհրաժեշտության դեպքում հանդես կգա հավելյալ հայտարարությամբ։
Sputnik Արմենիա