ՀՀ կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով տուժածներից 3-ը դեռ հիվանդանոցում են

Սեպտեմբերի 19-ին կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով տուժած քաղաքացիներից երեքը շարունակում են բուժում ստանալ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը։

«Նրանցից մեկի վիճակը բավարար է, վիրահատվել է: Եվս երկու քաղաքացի գտնվում է բուժաշխատողների դինամիկ հսկողության տակ»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ ԱՆ–ից հայտնում են նաև, որ բախումների հետևանքով տուժածներից 33–ն անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո ապաքինմամբ դուրս են գրվել:

Sputnik Արմենիա