2023-09-20 14:40
Լրատվական գործակալություններ
Պեսկով․ Կրեմլը սպասում է Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցի ժամկետների համաձայնեցմանը
Կրեմլը սպասում է Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցի ժամկետների համաձայնեցմանը։ Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Անհրաժեշտության դեպքում ՌԴ նախագահը կբանակցի նաև Ալիևի հետ, բայց առայժմ պլաններում նման զրույց չկա։
«ՌԴ–ի շփումները Հայաստանի հետ շարունակվում են, ՀՀ–ն ՌԴ-ի համար եղել և մնում է դաշնակից և գործընկեր, շարունակվում են նաև շփումները Ադրբեջանի հետ, որը նույնպես Ռուսաստանի կարևոր գործընկերն է», - ասել է Պեսկովը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ կապ չի հաստատել վերջինիս ուղարկված նամակից հետո:
Sputnik Արմենիա