2023-09-20 15:02
Լրատվական գործակալություններ
Իրանը չեղարկել է դեպի Ադրբեջան և Հայաստան բոլոր չվերթերը
Իրանի իշխանությունները չեղյալ են հայտարարել դեպի Ադրբեջան և Հայաստան, ինչպես նաև հակառակ ուղղությամբբոլոր չվերթերը: Այս մասին հայտնել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Մոհամմադի Բախշը։
«Տարածաշրջանում հատուկ իրավիճակի հետ կապված և ՆՈՏԱ–ներին համապատասխան (ծանուցումներ թռիչքային անձնակազմին) Իրանի և Հայաստանի միջև, ինչպես նաև Իրանի և Ադրբեջանի Հանրապետության միջև բոլոր չվերթերն այսօրվանից կչեղարկվեն մինչև հետագա ծանուցումը», - ասել է նա IRNA գործակալությանը։
Sputnik Արմենիա