2023-09-20 16:19
Լրատվական գործակալություններ
Միխայել Ռոթը չի բացառել Գերմանիայի և Բաքվի տնտեսական հարաբերությունների վերանայումը
Գերմանիայի Բունդեսթագի արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը Գերմանիայի իշխանություններին կոչ է արել ազդանշան ուղարկել Ադրբեջանի ղեկավարությանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին: Այս մասին նա հայտարարել է Frankfurter Allgemeine Zeitung թերթին։
«Մենք պետք է հստակ ուղերձ հղենք Բաքվին, որ մենք հենց այնպես չենք ընդունում այդ սառնասիրտ ագրեսիան»,-ասել է Ռոթը։
«Դա վերաբերում է նաև տնտեսական հարաբերությունների վերանայմանը»,-զգուշացրել է նա։
Նման կերպ է արտահայտվել նաև Բունդեսթագի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Մարի Ագնես Շտրակ-Ցիմերմանը․ «Մենք պետք է հստակ ուղերձ հղենք Բաքվին»։
News.am