2023-09-20 16:20
Լրատվական գործակալություններ
Պուտին․ ՌԴ խաղաղապահներն ամեն ինչ անում են Ղարաբաղի բնակչությանը պաշտպանելու համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ղարաբաղում տեղակայված խաղաղապահները շատ ակտիվ աշխատում են հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի հետ։
«Ամեն ինչ անում են խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար», - ընդգծել է Ռուսաստանի ղեկավարը։
Պուտինի խոսքով` Մոսկվան հուսով է, որ Ղարաբաղում կհաջողվի հասնել դեէսկալացիայի։
«Մենք շատ սերտ կապի մեջ ենք հակամարտության բոլոր կողմերի՝ Երևանի, Ստեփանակերտի և Բաքվի իշխանությունների հետ։ Հուսով եմ, որ մենք կկարողանանք հասնել դեէսկալացիայի և խնդիրը խաղաղ հուն տեղափոխելուն», - ընդգծել է ՌԴ նախագահը։
Պուտինը հավելել է, որ ՌԴ խաղաղապահների տեղակայման հիմնական կետում ավելի քան 2000 քաղաքացիական անձ կա, որոնցից ավելի քան հազարը երեխաներ են:
Sputnik Արմենիա