Կառավարության մոտ քաղաքացիները փակեցին Տիգրան Մեծի պողոտան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները քիչ առաջ փակեցին Տիգրան Մեծ պողոտան: Նրանք նստացույց են անում:

 

Բողոքի ակցիայի մասնակից մի քանի կանայք և աղջիկներ նստել են ճանապարհին։ Ոստիկանները որևէ կերպ չխոչընդոտեցին նրանց:

Նշենք, որ Արցախում պայմանավորված իրավիճակով՝ քաղաքացիները վաղ առավոտից հավաքված են կառավարության շենքի դիմաց, նրանք Հայաստանի կառավարությունից պահանջում են պաշտպանել Արցախը։

Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը առավոտյան հայտարարել է, որ մեծ հանրահավաք է տեղի ունենալու այսօր երեկոյան ժամը 19-ին, իսկ մինչ այդ դասադուլի ու գործադուլի կոչ է արել:

News.am