2023-09-20 18:37
Լրատվական գործակալություններ
ՆԱՏՕ. հայտարարված հրադադարին պետք է հաջորդի երկխոսությունը
ՆԱՏՕ-ն կողմերին կոչ է անում վերսկսել բանակցությունները՝ համապարփակ համաձայնության հասնելու համար: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով և անվտանգության քաղաքականության գծով օգնականի տեղակալ և Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան:
«Ուշադիր հետևում ենք Ադրբեջանում տիրող իրավիճակին։ Հայտարարված հրադադարին պետք է հաջորդի երկխոսություն՝ առանց բռնության կիրառման լուծում գտնելու և հումանիտար իրավիճակի հետագա դեգրադացիայից խուսափելու համար: ՆԱՏՕ-ն կողմերին կոչ է անում վերսկսել բանակցությունները ՝ համապարփակ համաձայնության հասնելու համար»,-գրել է նա։
News.am