Իսրայելի ՊՆ գլխավոր տնօրենն Ադրբեջան է այցելել Արցախի դեմ Բաքվի ագրեսիայից երկու օր առաջ
Իսրայելի Պաշտպանության նախարարության գլխավոր տնօրեն Էյալ Զամիրն Ադրբեջան է այցելել Արցախի դեմ Բաքվի ագրեսիայից երկու օր առաջ, հաղորդում է Բանակային ռադիոն: Այցը տեղի է ունեցել վերջին շաբաթներին Ադրբեջան իսրայելական զենքի մատակարարումների ավելացման ֆոնին:
Իսրայելը գտնվում է Թուրքիայի հետ սերտորեն կապված շիա մեծամասնություն ունեցող երկրի՝ Ադրբեջանի հետ երկկողմ կապերի հրապարակային ընդլայնման գործընթացում:
Մարտին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը բացել է Իսրայելում Բաքվի առաջին դեսպանատունը: Նախագահ Իսահակ Հերցոգը մայիսին այցելել է Ադրբեջան, որտեղ քննարկել է «իրանական սպառնալիքը» և երկկողմ կապերը:
Իսրայելն Ադրբեջանին զենք մատակարարողներից մեկն է․ Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի տվյալներով՝ Իսրայելը 2016-2020 թվականներին ապահովել է Բաքվի զենքի հիմնական ներկրման 69 տոկոսը, ինչը կազմել է այդ ժամանակահատվածում Իսրայելի զենքի արտահանման 17 տոկոսը:
Իսրայելն ավելացրել է զենքի մատակարարումն Ադրբեջան՝ 2020 թվականին Արցախի դեմ 44-օրյա պատերազմի ժամանակ։
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այդ հարաբերությունների երկու հենասյուններն են Ադրբեջանի դիրքը Իրանի հյուսիսային սահմանին և այն փաստը, որ Իսրայելն իր նավթի ավելի քան 30 տոկոսը գնում է Բաքվից:
News.am