Ուսանողները փակեցին Ամիրյան և Նալբանդյան փողոցները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող երիտասարդները քիչ առաջ փակեցին Ամիրյան փողոցը: Նրանք, ինչպես Տիգրան Մեծի պողոտայում, այստեղ ևս նստեցին ճանապարհին՝ փակելով այն: Նրանք նաև նստարաններ բերեցին և դրեցին փողոցի կենտրոնում:
Նույնկերպ փակվեց նաև Նալբանդյան փողոցը: Հատկանշական է, որ թեև կառավարության մոտ մեծ թվով ոստիկաններ կան, սակայն նրանք որևէ կերպ չեն խոչընդոտում փողոցը փակած երիտասարդներին:
Նշենք, որ Արցախում պայմանավորված իրավիճակով՝ քաղաքացիները վաղ առավոտից հավաքված են կառավարության շենքի դիմաց, նրանք Հայաստանի կառավարությունից պահանջում են պաշտպանել Արցախը։
Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը առավոտյան հայտարարել է, որ մեծ հանրահավաք է տեղի ունենալու այսօր երեկոյան ժամը 19-ին, իսկ մինչ այդ դասադուլի ու գործադուլի կոչ է արել:
News.am