Շառլ Միշելը Ալիևին կոչ է արել լիակատար հրադադար ապահովել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել Ադրբեջանի կողմից լիարժեք հրադադար և ղարաբաղցի հայերի նկատմամբ անվտանգ, արժանապատիվ վերաբերմունք ապահովել: Այս մասին ԵԽ նախագահը գրել է X սոցիալական ցանցի իր էջում։

Նա նշել է, որ այդ թեմայով Ալիևի հետ խոսել է առավոտյան հեռախոսազրույցի ընթացքում։

«Ղարաբաղցի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է հուսալիորեն երաշխավորվեն։ Անհրաժեշտ է անհապաղ ապահովել մարդասիրական օգնության հասանելիությունը»,–գրել է Միշելը:

Sputnik Արմենիա